Գինու ազգային գործակալության սեպտեմբերի 17-ի տվյալներով, Կախեթիի շրջանում ընդհանուր վերամշակվել է 70 հազար տոննա խաղող – 51 հազար տոննա «Ռքածիթելի», 13 հազար տոննա «Սափերավի», 1,5 հազար տոննա «Կախուրի մծվանե» և մնացածը տարբեր սորտի խաղող:
Գործակալության փոխանցմամբ, ամեն օր խաղողի վերամշակման գործընթացին ներգրավված է մոտ 50 տոննա մեծ և միջին գինու ընկերություն: Ինչպես հայտարարում են գերատեսչությունում, այս պահի դրությամբ խաղողահավաքի համակարգող շտաբում գրանցված է գինի արտադրող 273 ընկերություն, գինու վերամշակման գործընթացին ներգրավված է գինու 83 ձեռնարկություն:
«Ռթվելի 2020»-ի շրջանակներում, Կախեթիում խաղողի կանխատեսումային ցուցանիշը 300 հազար տոննա է:
Ընթացիկ տարում, համավարակի հետևանքով տուժած խաղողագործության և գինեգործության բնագավառին աջակցելու համար, Վրաստանի կառավարության որոշմամբ, «ռքածիթելա» և «կախուրի մծվանե» սորտերը կսուբսիդավորվեն: