Կախեթիի շրջանի գյուղացիները տեղում կանցնեն կորոնավիրուսի թեստավորում
Կախեթիի շրջանի գյուղացիները տեղում կանցնեն կորոնավիրուսի թեստավորում: Գյուղի ամբուլատոր բժիշկները հատուկ վերապատրաստում կանցնեն՝ արագ թեստավորում կատարելու համար:
«Գյուղերից մարդիկ այլևս ստիպված չեն լինի գնալ բժշկական հաստատություն և հասարակական տրանսպորտով ուղևորվել այդ նպատակով, որտեղ վարակման ավելի մեծ հավանականություն կա», – ասում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Կախեթիի մասնաճյուղի ղեկավար Նելի Խիզանիշվիլին:
«Կախեթիում դրականության ցուցանիշը կազմել է 23 տոկոս, սա վերաբերում է նաեւ հոսպիտալացման ցուցանիշին: Միակ բանը, որ համեմատաբար կայուն է, մահացության մակարդակն է: Մենք ամենաբարդ իրավիճակն ունենք Թելավիի և Գուրջաանիի մունիցիպալիտետներում, այս իրավիճակը պայմանավորված էր աշնան հետ կապված շարժունակության ինտենսիվությամբ, դրան ավելացավ դպրոցներում և մանկապարտեզներում կրթական գործընթացի վերսկսումը: Այս փուլում Կախեթիում գործող յոթ կլինիկա ամբողջությամբ ծանրաբեռնված են, և եթե մահճակալի խնդիր լինի, ապա նման դեպքում հիվանդը կտեղափոխվի Թբիլիսի», – ասել է Խիզանիշվիլին: