Կախեթիի շրջանի Դեդոփլիսծղարո քաղաքի բնակչությունն ազատվել է երեք ամսվա մաքրման վճարից
Դեդոփթլիսծղարոյի մունիցիպալիտետի բնակչությունն ազատվել է 2020 թվականի մարտի, ապրիլի և մայիսի մաքրման ծառայության վճարից:
«Վրաստանում նոր կորոնավիրուսից բխած սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման պատճառով, Դեդոփլիսծղարոյի մունիցիպալիտետի բնակչությունը (ֆիզիկական անձինք) ազատվում են 2020 թվականի մարտի, ապրիլի և մայիսի մաքրման ծառայության վճարից:
Ֆիզիկական անձինք, ովքեր արդեն վճարել են 2020 թվականի մարտի, ապրիլի և մայիսի մաքրման ծառայության համար, վճարված գումարը կփոխանցվի բաժանորդային անձնական քարտին»,- ասվում է Դեդոփլիսծղարոյի սակրեբուլոյի կողմից կայացված որոշման մեջ:
Փաստաթղթում նշված է, որ ֆիզիկական անձինք իրավունք ունեն հրաժարվել սուբսիդավորումից: