Կախեթիի ոստիկանությունը սպանության մեղադրանքով ձերբակալել է մեկ անձի
ՆԳ նախարարության Կախեթիի ոստիկանության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ որոնողական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում, 1984 թվականին ծնված Գ.Կ.-ն ձերբակալվել է դիտավորյալ սպանության մեղադրանքով։
Տեղեկությունը տարածում է ՆԳ նախարարությունը։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը սպանել է իր համագյուղացի Թ.Մ.-ին։ Նա մահացու վիրավորվել է որսորդական հրացանի կրակոցից։
Ոստիկանությունը, ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում, Գ.Կ.-ն ձերբակալվել է որպես մեղադրյալ։ Իրավապահները հայտնաբերել են հանցագործության զենքը՝ որսորդական հրացանը՝ որպես ապացույց»,- ասվում է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։
Դիտավորյալ սպանության փաստի առթիվ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով։
Հանցագործությունը պատժվում է 10-ից 15 տարի ազատազրկմամբ։