Կախեթիի ոստիկանությունը մեկ անձ է ձերբակալել թմրամիջոցների հետ կապված հանցագործության համար
Վրաստանի ներքին գործերի նախարարության Կախեթիի ոստիկանության Քվարելիի շրջանային բաժնի աշխատակիցները՝ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել են 1999 թ․ ծնված Ն․Բ․-ին՝ խոշոր չափով թմրամիջոց «ալֆա-ՊՎՊ» գնելու, պահելու և իրացնելու մեղադրանքով։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Ըստ գերատեսչության՝ հանցագործության համար սահմանված է մինչև 17 տարվա ազատազրկում։
«Իրավապահները դատավորի որոշմամբ մի քանի անգամ իրականացրել են թմրամիջոցի վերահսկվող գնում և այդ գնումները գաղտնի ձայնագրել և տեսանկարահանել։
Քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով», – ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։