Կախեթիի ոստիկանությունը երեք մարդ է ձերբակալել անչափահաս աղջկան ապօրինի ազատազրկելու համար
Կախեթիի ոստիկանությունը երեք մարդ է ձերբակալել անչափահաս աղջկան ապօրինի ազատազրկելու համար

Ներքին գործերի նախարարության Կախեթի ոստիկանության բաժնի աշխատակիցները երեք անձի են բերման ենթարկել անչափահաս աղջկան ապօրինի ազատազրկելու փաստով. Ձերբակալել են 1991 թվականին ծնված Ռ.Օ.-ին, 1995 թվականին ծնված Ա.Ա.-ին և 1999 թվականին ծնված Ա.Ա.-ին:

Նախարարության փոխանցմամբ, հանցանքը ենթադրում է 7-ից 10 տարվա ազատազրկում:

«Հետաքննության արդյունքում պարզվել է, որ այս տարվա դեկտեմբերի 21-ին Լագոդեխիի քաղաքապետարանի Ղարաջալա գյուղում ամուսնանալու նպատակով Ա.Ա.-ն ապօրինի կերպով ազատազրկել է անչափահաս աղջկա` 2004 թվականին ծնված Ֆ.Ա.-ին, որն ապրում էր նույն գյուղում:

Մի քանի օր տեւած ինտենսիվ օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում ոստիկանությունը պարզեց առեւանգված անչափահասի գտնվելու վայրը:

Նախնական համաձայնությամբ անչափահասի ապօրինի ազատազրկման փաստով հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» և «դ» ենթակետերով », – ասված է հայտարարության մեջ: