Ներքին գործերի նախարարության Կախեթիի ոստիկանության վարչության աշխատակիցները, անցկացված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, բռնության մեղադրանքով, ձերբակալել են մեկ անձի՝ 2001 թվականին ծնվան Ի.Գ.-ին:
«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալն ընթացիկ տարվա սեպտեմբերի 16-ին, Սագարեջոյի մունիցիպալիտետի Լամբալո գյուղում, համագյուղացի – 2002 թվականին ծնված Թ.Կ.-ին բառացի և ֆիզիկապես վիրավորել է:
Իրավապահները Ի.Գ.-ին ձերբակալել են հանցանք գործելուց հետո ձերբակալել են Թբիլիսիում:
Տեղի ունեցած փաստի առնչությամբ ոստիկանությունն իրականացրել է հարցաքննություն, նշանակել համապատասխան փորձաքննություններ»,- հայտարարում են ՆԳՆ-ում:
Գերատեսչության փոխանցմամբ, խմբային գործած բռնության փաստով հետաքննություն է ընթանում ՔՕ-ի 126-րդ հոդվածի առաջին պրիմ հոդվածի «բ» ենթակետով: