Կախեթիի նահանգապետի խոսքով, Երեցների հետ հանդիպմանը խոսվել է Պանկիսիի հատուկ գործողության մասին
Կախեթիի նահանգապետի խոսքով, Երեցների հետ հանդիպմանը խոսվել է Պանկիսիի հատուկ գործողության մասին

Պանկիսիի կիրճի Դուիսի գյուղում ավարտվել է Երեցների և Կախեթիի նահանգապետի միջև հանդիպումը:

Իրակլի Քադագիշվիլու հայտարարությամբ, հանդիպումը կրում էր տեղեկատվական բնույթ և խոսքը վերաբերել է Պանկիսիի կիրճում անցկացված հատուկ գործողությանը:

Ինչպես նշել է Կախեթիի նահանգապետը, փոխանակվել է տեղեկություն և ընդգծվել, որ պետական հատուկջոկատայինները անում են ամեն բան, որպեսզի երկրում պաշտպանված լինի քաղաքացիների անվտանգությունը: