Կախեթիի նահանգապետ. Բոլոր պատանդներն արդեն լքել են «Վրաստանի բանկի» Ղվարելիի մասնաճյուղը
Բոլոր պատանդներն արդեն լքել են «Վրաստանի բանկի» Ղվարելիի մասնաճյուղը, – Վրաստանի Առաջին ալիքին ասել է Կախեթիի տարածաշրջանի պետական ներկայացուցիչ Իրակլի Շիոշվիլին:
«Նա այլեւս պատանդ չունի: Նա տարբեր ժամանակներում տարբեր քանակությամբ գումար է պահանջում: Այնպես, որ ներկայումս բանակցություններ են ընթանում իրավապահների և նրա միջև: Հիմա նա բանկում է: Նա դեռ ոչինչ չի ասում, բանակցություններ են ընթանում», – ասել է Իրակլի Շիոշվիլին:
Հաղորդվում է, որ զինված անձը ներխուժել է բանկի մասնաճյուղ ժամը 16:00-ի սահմաններում: Ականատեսների վկայությամբ, դիմակավորված հարձակվողը ձեռքին նռնակ էր պահում եւ սպառնում պայթեցնել այն: Բանկում գտնվող մարդկանցից ոմանց հաջողվել է լքել շենքը, իսկ ոմանք մինչ այժմ մնացել են շենքում:
Ղվարելիում ոստիկանական միջոցառում է ընթանում: Տեղում մոբիլիզացված են իրավապահները:
Զարգացումներին կարող եք հետևել հղումով: