Կախեթիի նահանգապետ. Աղետը Թելավիի և Ղվարելիի մունիցիպալիտետներում վնասել է ավելի քան 20 գյուղ
Կախեթիի նահանգապետը նախնական տվյալների հիման վրա խոսել է աղետի հետևանքների մասին:
Իրակլի Քադագիշվիլու փոխանցմամբ, աղետը Թելավիի և Ղվարելիի մունիցիպալիտետներում վնասել է ավելի քան 20 գյուղ:
Նշվել է, որ կարկտահարվել է մոտ 4000 հեկտար վարելահող:
Ինչպես մամուլի հետ զրույցում նշել է Իրակլի Քադագիշվիլին, տեղի իշխանությունը դիմում է կառավարությանը, բնակչությանը սեփական տների տանիքների վերանորոգման աշխատանքների համար, մունիցիպալիտետին հատկացնել լրացուցիչ դրամական միջոցներ:
Կախեթիի նահանգապետի փոխանցմամբ, հակակարկտային ծառայությունը արդյունավետ է աշխատել: