Կախեթիի ավտոճանապարհին՝ Ջավախեթիի փողոցի հարևանությամբ, երթևեկությունը մասամբ կսահմանափակվի
Սամգորի թաղամասում՝ Կախեթիի խճուղում՝ Ջավախեթի փողոցի մոտ, սկսվում է գործող կամրջի դեֆորմացիոն կարերի վերականգնումը։
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 15-ին ժամը 23.00-ից տասն օրով մասամբ կսահմանափակվի երթեւեկությունը քաղաք մտնող կամրջի վրա։
«Նշենք, որ սահմանափակման ժամանակահատվածում երթեւեկության ձեւը չի փոխվի։ Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը պատճառած անհանգստության համար»,- ասվում է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։