Կախեթիի անտառտնտեսության աշխատակիցները բացահայտել են ապօրինի ծառահատման և փայտանյութ տեղափոխելու փաստը
Կախեթիի անտառտնտեսության աշխատակիցները բացահայտել են ապօրինի ծառահատման և փայտանյութ տեղափոխելու փաստը

Ազգային անտառտնտեսության գործակալության Կախեթիի անտառտնտեսության աշխատակիցները բացահայտել են ապօրինի ծառահատման և փայտանյութի տեղափոխման փաստը։

Անտառային գործակալության տվյալներով՝ քաղաքացին բեռնատարով Թելավիի անտառային տարածքից տեղափոխում էր մինչև 5 մ3 ապօրինի ձեռք բերված հաճարենու երկրորդ որակի վառելափայտ։

«Ազգային անտառային գործակալության աշխատակիցները մեքենան կապարակնքել են ու տեղափոխել Թելավիի «գործարար բակ»։ Փաստի առթիվ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։ Գործի նյութերն ուղարկվել են համապատասխան քննչական մարմին՝ հետագա արձագանքման համար։ Ապօրինի կերպով ձեռք բերված վառելափայտը կպահեն Թելավիի «բիզնես բակում», որտեղից այն կվաճառվի»,- նշվում է Ազգային անտառտնտեսության գործակալության հաղորդագրության մեջ։