Կախա Օքրիաշվիլու ընտրական շտաբում հայտարարում են, որ Դմանիսիի Միջա գյուղում հրազենային վիրավորում են հասցրել նրա զարմիկին
Դմանիսիի մունիցիպալիտետի Միջա գյուղում Դմանիսիի, Ծալկայի, Բոլնիսիի և Թեթրիծղարոյի ընտրատարածքներում «Ազգային շարժման» մեծամասնական թեկնածու Կախա Օքրիաշվիլու զարմիկ Մերաբ Օքրիաշվիլուն հրազենային վիրավորում են հասցրել: Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին փոխանցել է Կախա Օքրիաշվիլու ընտրական շտաբի ներկայացուցիչ Գուոջա Օքրիաշվիլին:
Նրա փոխանցմամբ, տուժածին տեղափոխում են Թբիլիսիում գտնվող «Նյու հոսպիտալ»: Բացի այդ, ինչպես հայտարարել է Գուջա Օքրիաշվիլին, չունի տեղեկություն, թե ով է վիրավորել Մերաբ Օքրիաշվիլուն:
Միջա գյուղում վիրավորելու դեպքի հետ կապված սկսվել է հետաքննություն: Ինչպես հայտնել են Վրաստանի Առաջին ալիքին ՆԳՆ-ում, հետաքննությունն ընթանում է դիտավորյալ ոչ այդքան ծանր վնասվածք հասցնելու և անօրեն զենք գնելու, կրելու և պահելու մեղադրանքով: