Կախա Կուճավան տեսակցել է խորհրդարանի շենքում հացադուլ անող Էլենե Խոշտարիային
Կախա Կուճավան տեսակցել է խորհրդարանի շենքում հացադուլ անող Էլենե Խոշտարիային

Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան տեսակցել է խորհրդարանի շենքում հացադուլ անող Էլենե Խոշտարիային։

Ինչպես նշել է Կախա Կուճավան, խորհրդարանում ամբողջ օրը բժիշկ է աշխատում և ըստ անհրաժեշտության կսպասարկի Էլենե Խոշտարիային։

«Հենց նոր այցելեցի նրան, հետաքրքիր էր, արդյո՞ք բոլոր պայմաններն ունի։ Ուզում եմ, որ բոլորն իմանան, որ բժիշկը խորհրդարանում ամբողջ օրը աշխատում է, անհրաժեշտության դեպքում նրա ծառայությունները հասանելի կլինեն։ Ինձ ուղղարկի հետաքրքիր էր, արդյո՞ք բոլոր պայմաններն ունի: Նա գոհ է ամեն ինչից և անհրաժեշտության դեպքում կլինեմ կապի մեջ: Էլենեի հետ առողջական վիճակից բացի այլ թեմայի շուրջ չենք խոսել։ Յուրաքանչյուր մարդ ունի հացադուլ անելու իրավունք, դա իր իրավունքն է, ինձ համար գլխավորը հետաքրքրվելն էր, թե ինչ-որ բանի կարիք ունի, առողջական ինչ վիճակում է, և հնարավորինս բոլոր պայմաններն ունենա։ Լավ է, որ նա ունի համապատասխան պայմաններ»,- ասել է Կախա Կուճավան։

Էլենե Խոշտարիան հացադուլ է անում խորհրդարանի շենքում՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին քաղաքացիական կլինիկա տեղափոխելու պահանջով։