Կախա Կուճավան ստորագրել է խորհրդարանական կուսակցությունների համատեղ հայտարարությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ
Կախա Կուճավան ստորագրել է խորհրդարանական կուսակցությունների համատեղ հայտարարությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան ստորագրել է խորհրդարանական կուսակցությունների համատեղ հայտարարությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ:

Ինչպես նշել է Կախա Կուճավան, այս հայտարարությունը կներկայացվի հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:

«Սա մի փաստաթուղթ է, որը բոլոր պատգամավորները կկարողանան ստորագրել, և հիանալի օրինակ է այն մասին, որ կան հարցեր, որոնց շուրջ մենք կարող ենք միավորվել, բոլորի շահերից բխող հարցեր, մեր ազգի, ժողովրդի ընտրության հարցը: Կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները ստորագրեն այս փաստաթուղթը: Դա կարող է իրականացվել ինչպես բոլոր պատգամավորների կողմից, այնպես էլ քաղաքական խմբի կամ կուսակցության անունից: Մենք բազմիցս ասել ենք, որ Վրաստանը պատրաստ է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Մենք լսել ենք բազմաթիվ սատարող հայտարարություններ այն մասին, որ Վրաստանն իսկապես արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցությանը: Կարելի է ասել, որ Վրաստանը շուտով կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Մենք դրան պատրաստ ենք, դրա համար կա քաղաքական կամք», – ասաց Կախա Կուճավան:

Հունիսի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կապակցությամբ պատրաստվել է հայտարարություն Վրաստանի խորհրդարանի անունից: Վրաստանի խորհրդարանում քաղաքական կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ նշվում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրմանը աջակցելու մասին, որ կուսակցությունները միասնական են Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությանը սատարելու հարցում: