Կախա Կուճավան հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահի հետ
Կախա Կուճավան հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահի հետ

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Կախա Կուճավան հանդիպել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիդ Մարիա Սասոլիին:

Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են Վրաստանում ընթացող իրադարձությունները, երկրի եվրաատլանտյան ինտեգրումը և առկա մարտահրավերները: Ուշադրության կենտրոնում էր մինչև 2024 թվականը ԵՄ-ին անդամակցության հայտ պատրաստելու ծրագիրը:

«Զրույցը կենտրոնացավ 2021 թվականին նշանակված տեղի ինքնակառավարման մարմինների ընտրությունների և միջազգային դիտորդների ակտիվ ներգրավվածության կարևորության վրա: Եվրախորհրդարանի նախագահի խոսքով, ընտրություններից անմիջապես հետո ինքը պատրաստ է այցելել Վրաստան:

Դավիդ Մարիա Սասոլին Կախա Կուճավային վերահաստատեց կայուն աջակցությունը Վրաստանի արևմտյան ինտեգրմանը», – ասված է հայտարարության մեջ: