Կախա Կուճավան հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ
Կախա Կուճավան հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան Վիեննա այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ:

Կախա Կուճավան Մարգարեթ Սեդերֆելտին տեղեկացրեց երկրում առկա իրավիճակի, իրականացված և նախատեսվող բարեփոխումների մասին:

Նրանք միաժամանակ խոսել են օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի եւ առաջիկա ընտրությունների մասին:

«ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ հանդիպումն անցավ շատ լավ, շատ ջերմ: Հիմնական հարցերից մեկը, որի մասին մենք խոսեցինք, օկուպացված տարածքներն են, մի իրավիճակ, որն ամեն օր բավականին մեծ մարտահրավեր է ներկայացնում այնտեղ ապրող բոլորի համար: Իհարկե, մենք ունենք եւ կունենանք միջազգային հանրության եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աջակցությունը: Ընդամենը մի քանի ամիս առաջ ընտրված նախագահը մեր ընկերն է, և մենք խոսեցինք նաև մեր համագործակցության համար կարևոր ընթացիկ տարբեր հարցերի մասին: Սա վերաբերում էր ոչ միայն բարեփոխումներին և հարաբերությունների հետագա ամրապնդման ծրագրերին, այլև այն ընտրություններին, որոնք մենք անցկացնելու ենք հոկտեմբերին: Նրանց համար հետաքրքիր էր լսել այն հանձնարարականների կատարման ընթացքը, որը մենք արդեն արտացոլել ենք Ընտրական օրենսգրքում, և նրանցից շատ դրական ազդանշան կար, որ ոչ միայն իշխող կուսակցությունը սատարեց դրան, այլև այն մշակվեց ընդդիմադիր կուսակցությունների աջակցությամբ, ինչը նրանց համար շատ կարևոր է: Մենք վստահ ենք, որ նոր նախագահի ղեկավարությամբ և մեր պատվիրակության մասնակցությամբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հարաբերություններն ավելի ակտիվ կլինեն և կհանգեցնեն էլ ավելի հավակնոտ արդյունքների», – ասաց Կուճավան: