Կախա Կուճավան առցանց հանդիպում է անցկացրել Վրաստանում Եվրամիության դեսպանի հետ
Կախա Կուճավան առցանց հանդիպում է անցկացրել Վրաստանում Եվրամիության դեսպանի հետ

Խորհրդարանի նախագահի տեղակալ Կախա Կուճավան առցանց հանդիպում է անցկացրել Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելի հետ:

Հանդիպմանը կողմերը զրուցել են կորոնավիրուսի առնչությամբ տիրող իրավիճակի մասին:

Կախա Կուճավան Եվրամիության դեսպանին տեղեկություն է փոխանցել այն մասին, թե ինչ բարեփոխումներ է անցկացնելու Վրաստանն այս ուղղությամբ և թե ինչպես կիրականացվեն դրանք, ինչպիսին է մեր երկրում վիճակագրությունը կորոնավիրուսի ուղղությամբ և այլն:

Խորհրդարանի նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել Եվրամիության դեսպանին այն աջակցության համար, որը նա դրսևորում է մեր երկրի նկատմամբ:

«Հանդիպմանն ուշադրություն է դարձվել նաև օկուպացված տարածքների հետ կապված խնդիրներին, որոնք օկուպանտ երկիրն օգտագործում է հօգուտ իր շահերի»,- հայտարարել է Կախա Կուճավան՝ առցանց հանդիպումից հետո: