Կախա Կուճավա. Ես ուշադրություն չեմ դարձրել, թե որ շնչադիմակն եմ կրել, ինչպես տեսնում եմ, խախտման համար ստիպված կլինեմ տուգանք վճարել
Փորձեցի առաջինը հասնել ընտրատեղամաս, առավոտյան, ժամը 08:00-ին: Ես իսկապես ուշադրություն չեմ դարձրել, թե որ շնչադիմակն եմ կրել: Սա խախտում էր, – լրագրողների հարցին ի պատասխան ասաց Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան:
Լրագրողը նրան հարցրեց, թե ինչու՞ է եկել քվեարկելու «Վրացական երազանքի» խորհրդանշական դեմքով:
Կախա Կուճավան ասում է, որ այս խախտմանը համապատասխան արձագանք կլինի, և գուցե նա ստիպված լինի տուգանք վճարել:
«Դա փաստ է: Ես գիտեմ, որ համապատասխան արձագանք կլինի, և ինչպես տեսնում եմ, ստիպված կլինեմ տուգանք վճարել: 100 մետր շառավղով, որը նախատեսված է օրենքով, մենք որեւէ խախտում չենք արել: Ցանկացած կուսակցության կողմից նման խախտման դեպքում համապատասխան արձագանք կլինի», – ասաց Կախա Կուճավան:
Ցանկանում ենք հիշեցնել, որ նշված դեպքի կապակցությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավայի կողմից ընտրական խորհրդանիշների օգտագործմամբ ընտրատեղամաս մուտք գործելու առնչությամբ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը կգործի օրենքին համապատասխան: