Կախա Կուճավա.Սվետիցխովլոբան ուժեղ և միավորված Վրաստանի խորհրդանիշն է
Կախա Կուճավա.Սվետիցխովլոբան ուժեղ և միավորված Վրաստանի խորհրդանիշն է

Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան ներկա է գտնվել Սվետիցխովելիի տաճարում տոնական պատարագին և շնորհավորել բնակչությանը Սվետիցխովելիի կապակցությամբ:

Ինչպես հայտարարել է խորհրդարանի նախագահը, Սվետիցխովլոբան Վրաստանի ուժի եւ միասնության խորհրդանիշն է:

«Ցանկանում եմ շնորհավորել բոլորին Սվետիցխովելիի՝ մեր երկրի, մեր ազգի համար ամենակարեւոր տոներից մեկի, Վրաստանի ուժի եւ միասնության խորհրդանիշի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ առողջություն և, իհարկե, հաջողություններ ձեր հասարակական գործերում կամ անձնական կյանքում», – ասաց Կախա Կուճավան:

Խորհրդարանի նախագահը տոնական պատարագին ներկա է եղել տիկնոջ, Վրաստանի վարչապետի, ինչպես նաև խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչների հետ: