Կախա Կուճավա. Սաակաշվիլին ձերբակալվել է այնպես, անցկացվել է այնքան բարձր մակարդակով, որ ոչ մի մարդ չի տուժել
Կախա Կուճավա. Սաակաշվիլին ձերբակալվել է այնպես, անցկացվել է այնքան բարձր մակարդակով, որ ոչ մի մարդ չի տուժել

Սաակաշվիլին ձերբակալվել է այնպես, անցկացվել է այնքան բարձր մակարդակով, որ ոչ մի մարդ չի տուժել, – ասել է խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան:

Կուճավայի խոսքով, ինքը չէր կարծում, որ Միխեիլ Սաակաշվիլին կժամանի Վրաստան:

«Ես իսկապես չէի կարծում, որ նա այստեղ կլինի: Երբ մարդը 100 անգամ խոստում է տալիս և խնդրում հարյուր մեկերորդ անգամ հավատալ դրան, իհարկե, զարմանում ես: Կասկածում եմ, որ դա հավատալի լինի, երբ գիտես, որ նրա բոլոր քայլերն անլուրջ են:

Երեկ մենք լսեցինք մի հայտարարություն, որտեղ ասվում էր, որ իրավապահները վերահսկում են նրա երթուղին, և նա ձերբակալվել է այնպես, որ ոչ մի մարդ չի տուժել: Ամեն ինչ արվել է բարձր մակարդակով», – ասաց Կախա Կուճավան: