Կախա Կուճավա. Ռուսաստանը փորձում է վարել իր քաղաքականությունը, մենք՝ ռազմավարական գործընկերների հետ միասին, դեմ ենք մինչ այժմ արդյունք տված քաղաքականությանը
Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան հայտարարում է, որ Վրաստանը դիմակայում է մինչ այժմ արդյունքներ բերած Ռուսաստանի քաղաքականությանը:
Նրա խոսքով, այդ նպատակին հասնելու համար Վրաստանին օգնում են ռազմավարական գործընկերները:
«Ռուսաստանը շատ բան է ասում և փորձում է վարել իր քաղաքականությունը, որին մենք դեմ ենք մեր ռազմավարական գործընկերների հետ միասին, որը մինչ այժմ աշխատել է և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք վերջնականապես դադարեն բոլոր անօրինական գործողությունները», – ասաց Կուճավան:
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Ժնևյան բանակցությունների 54-րդ փուլի հետ: Մենք առաջարկում ենք սկսել Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ սահմանազատման գործընթացը՝ դրանց հետագա սահմանագծմամբ», – ասված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: