Կախա Կուճավա. Մենք ունենք և կունենանք միջազգային հանրության և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աջակցությունը
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ հանդիպմանը քննարկված հիմնական հարցերից մեկը օկուպացված տարածքներն են. Մենք ունենք և կունենանք միջազգային հանրության և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աջակցությունը, – ասաց ԵԽԽՎ-ի նախագահի հետ անցկացված հանդիպումից հետո Վրաստանի խորհրդարանի խոսնակը:
Կախա Կուճավայի խոսքով, հանդիպմանը քննարկվել է Վրաստանի օկուպացված շրջաններում ստեղծված ծանր իրավիճակը:
«Մենք խոսեցինք այնտեղ տիրող իրավիճակի մասին, որն ամեն օր մեծ մարտահրավեր է ու խնդիր յուրաքանչյուր բնակչի համար: Մենք քննարկեցինք նոր ուղիներ, որոնցով մենք կարող ենք ավելի արդյունավետորեն հաղթահարել այդ մարտահրավերները: Մենք ունենք և կունենանք միջազգային հանրության և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աջակցությունը», – ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահը: