Կախա Կուճավա. Կիևում գտնվելուս պատճառը Սաակաշվիլին չէ, մենք կանդրադառնանք նաև այդ հարցին, բայց արտահանձնման մասին խոսք չի լինի
Կիևում գտնվելուս պատճառը Սաակաշվիլին չէ, մենք կանդրադառնանք նաև այդ հարցին, բայց արտահանձնման մասին խոսք չի լինի, – ասել է պաշտոնական այցով Ուկրաինայում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան:
Կախա Կուճավայի խոսքով, Միխեիլ Սաակաշվիլին խախտել է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Վրաստանի սահմանների ապօրինի հատման օրենքը:
«Կիեւում գտնվելու պատճառը բոլորովին այլ է, ես ներկա եմ արարողությանը: Բնականաբար, մենք կանդրադառնանք նաեւ այս հարցին, սակայն արտահանձնման մասին խոսք չի լինի, հատկապես իմ կողմից: Համապատասխան գերատեսչությունները կհամագործակցեն այս հարցում: Այնուամենայնիվ, մենք շատ լավ գիտենք, որ խոսքը դատապարտյալի մասին է, ով այս պահին ընդհանրապես մի կողմ դնելով հին գործերը, ուղղակիորեն խախտել է օրենքը և՛ մեկ երկրի, և՛ մյուս երկրի սահմանների անօրինական հատման վերաբերյալ: Այնպես որ, ավելորդ է խոսել քաղաքական բանտարկության կամ նման բաների մասին: Մնացածը կորոշեն կողմերը:
Փաստն այն է, որ Սաակաշվիլիի ներխումը Վրաստան նպատակ ուներ անկարգություններ ստեղծել, սա է իրականությունը, դա կանխվեց, այսօր նա կրում է իր պատիժը: Փաստաբաններն իրավունք ունեն պաշտպանել իրենց իրավունքները, դատական համակարգը բացարձակ թափանցիկ է, և բոլորը կտեսնեն, թե ինչպես կզարգանա գործընթացը», – ասաց Կախա Կուճավան:
Կուճավան միաժամանակ պատասխանեց լրագրողների այն հարցին, թե արդյոք Սաակաշվիլիի գործը որեւէ կերպ կազդի Վրաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունների վրա:
«Վրաստանը և Ուկրաինան ռազմավարական գործընկերներ են, մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, թե ինչպես համատեղ իրականացնել մեր և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրով նախատեսված բարեփոխումները: Սա հենց այն է, ինչ մեզ միավորում է այս փուլում համագործակցության առումով և շատ ավելին, ինչպիսիք են օկուպացված տարածքները, ընդհանուր թշնամին և շատ ավելին: Մեկ անձը չի կարող այս երկու բարեկամ երկրների միջև բախման պատճառ լինել», – ասաց Կախա Կուճավան: