Կախա Կուճավա. Կարծում եմ, ճիշտ է 2000 լարի տուգանք վճարել «Վրացական երազանքի» խորհրդանշական շնչադիմակով ընտրատեղամաս մուտք գործելու համար և գումարը փոխանցել «Համերաշխության հիմնադրամին»
Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավայի խոսքով, «Վրացական երազանքի» խորհրդանիշով ընտրատեղամաս մտնելը օրենքի խախտում էր, այդ պատճառով էլ ճիշտ է համարում 2000 լարի տուգանքի վճարումը:
Ինչպես Կուճավան գրում է «Facebook»-ի իր էջում, նա գումարը կփոխանցի «Համերաշխության հիմնադրամին»:
«Չնայած ընտրությունների օրը ընտրատեղամաս «Վրացական երազանքի» խորհրդանիշով շնչադիմակով մտնելը մեխանիկական սխալ էր և նախատեսված չէր նախընտրական քարոզչության համար, դա օրենքի խախտում էր, ինչը հաստատվեց դատարանի կողմից և տրվեց բանավոր նախազգուշացում: Սակայն ես ճիշտ եմ համարում նշված խախտման համար տուգանքը վճարել 2000 լարի չափով եւ այդ գումարը փոխանցել «Համերաշխության հիմնադրամին», – գրում է Կախա Կուճավան:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ, Կախա Կուճավային, հոկտեմբերի 2-ի ընտրությունների ժամանակ տեղամասում «Վրացական երազանքի» խորհրդանշական շնչադիմակ կրելու համար բանավոր նկատողություն է տրվել: