Կախա Կուճավա. Դենիս Շմիգալի հետ հանդիպման ժամանակ վերահաստատեցինք մեր ընդհանուր հանձնառությունը՝ ստեղծելու ընդհանուր եվրոպական ապագա
Վրաստանի վարչապետ Կախա Կուճավան «Twitter»-ի իր էջում գրել է, որ ուրախ է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ ընկերական հանդիպումից:
Կուճավայի խոսքով, հանդիպմանը վերահաստատել են Վրաստանի եւ Ուկրաինայի միասնական հանձնառությունը եվրոպական ապագա ստեղծելու համար:
«Ես ուրախ եմ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ ընկերական հանդիպումից: Մենք վերահաստատեցինք Վրաստանի և Ուկրաինայի ընդհանուր եվրոպական ապագայի մեր ընդհանուր հանձնառությունը: Նման պատմության, մարտահրավերների և շահերի պատճառով Վրաստանի և Ուկրաինայի գործընկերությունը սահմանված է հաստատուն կերպով», – ասաց Կախա Կուճավան: