Կախա Կուճավա. Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իրակլի Կոբախիձեին և ամբողջ թիմին մեծ վստահության համար
Կախա Կուճավա. Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իրակլի Կոբախիձեին և ամբողջ թիմին մեծ վստահության համար

Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Իրակլի Կոբախիձեին և ամբողջ թիմին իմ հանդեպ ցուցաբերած մեծ վստահության համար, – ասաց Կախա Կուճավան, որին «Վրացական երազանքը» կառաջադրի որպես խորհրդարանի նախագահ:

Փոփոխության մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ այսօր կայացավ մեծամասնության նիստ, որի ժամանակ Արչիլ Թալակվաձեն հայտարարեց խորհրդարանի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Արչիլին՝ աշխատանքի համար: Նա շատ կարևոր ժամանակահատվածում զբաղեցրեց խորհրդարանի նախագահի պաշտոնը և արժանապատվորենկատարեց այս գործը: Եվ, նրա այս վերջին որոշումն առաջին հերթին ցույց է տալիս, թե որքանով է նա ճիշտ տեսնում ներկայիս քաղաքական գործընթացները և, որ ամենակարևորն է, խորհրդարանի՝ որպես ինստիտուտի ապագա զարգացումը:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեին և ամբողջ թիմին այս մեծ վստահության համար: Սա շատ մեծ պատասխանատվություն է, որը ես համարում եմ և հավատում եմ, ինչպես միշտ ասել եմ, որ այն մարտահրավերները, որոնց բախվում է այժմ խորհրդարանը, մենք պետք է օգտագործենք որպես հնարավորություն:

Երկուշաբթի օրվանից մենք սկսում ենք մի շատ կարևոր փուլ, երբ բոլոր կողմերը պետք է միասին ներկայացված լինեն խորհրդարանում և կայացնեն որոշումներ, որոնք այսօր կարևոր են մեր երկրի համար: Կրկին շնորհակալություն թիմին և Արչիլին, կրկին շնորհակալություն աշխատանքի համար», – ասաց Կախա Կուճավան: