Կախա Կուճավա. Այն, ինչ տեսանք հուլիսի 5-6-ին, երբեք չպետք է կրկնվի, կազմակերպիչները պետք է բացահայտվեն եւ անպայման պատժվեն
Կախա Կուճավա. Այն, ինչ տեսանք հուլիսի 5-6-ին, երբեք չպետք է կրկնվի, կազմակերպիչները պետք է բացահայտվեն եւ անպայման պատժվեն

Այսօր կկրկնեմ. Այն, ինչ տեսանք հուլիսի 5-6 -ին, երբեք չպետք է կրկնվի: Շատ կարևոր է, որ լրագրողների նկատմամբ մեր տեսած ագրեսիան չկրկնվի և բոլոր հանցագործները պետք է պատժվեն օրինակելի կերպով, – հուլիսի 5-6-ի իրադարձությունների կապակցությամբ ասաց Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան:

Նա ասաց, որ դա իսկապես հարձակում էր լրագրողների վրա, որը կազմակերպվել է որոշակի խմբերի կողմից:

«Պետք չէ մոռանալ, որ կազմակերպիչները պետք է բացահայտվեն եւ անպայման պատժվեն: Առկա են նաև համապատասխան տեսագրություններ և, որքանով տեղյակ եմ, հետաքննության համար ցուցմունքները շարունակվում են ինտենսիվորեն: Ամենակարևորը, ես անձամբ չեմ հավատում, որ այդ ամենը հանկարծակի պատահած պատմություն էր: Դա իսկապես որոշակի խմբերի կողմից լրագրողների վրա հարձակում էր», – ասաց Կուճավան: