Կախա Կալաձեն Վրաստանի բնակչությանը շնորհավորել է Սուրբ ծննդյան տոնի առիթով
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ընտանիքի հետ միասին սոցիալական ցանցով բնակչությանը շնորհավորել է Սուրբ ծննդյան տոնի առիթով:
«Շնորհավորում եմ Վրաստանին հույսի, բարության, սիրո տոնի՝ սուրբծննդյան կապակցությամբ: Աստված կամենա բոլորի ընտանիքներում լինի առողջություն, խաղաղություն և բարօրություն, մեր երկրին միացում և առաջընթաց: Շնորհավոր Սուրբ ծնունդ»,- հայտարարել է Կախա Կալաձեն: