Կախա Կալաձեն տուն է նվիրել Սամտրեդիայում բնակվող Ամիրան Ճափոձեի ընտանիքին
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ավանդաբար տոնական համերգով շնորհավորել է հայրենի քաղաքը Սուրբ Ծննդի և Ամանորի կապակցությամբ։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Նրանց փոխանցմամբ, Կախա Կալաձեն Սամտրեդիա քաղաքում՝ Խաղաղության փողոցում գտնվող տուն է նվեր տվել համերգին ներկա Ճափոձե ընտանիքին։ Ընտանիքը 20 տարի տուն չուներ։
«Չգիտեմ ինչպես արտահայտեմ այս ուրախությունը, իմ ընտանիքում իսկական Նոր տարի է եկել։ Տունը վաճառել ենք 20 տարի առաջ բուժվելու համար։ Մեզ համար շատ դժվար էր անօթևան մնալը, երբեմն որտեղ էինք պատսպարվում, երբեմն որտեղ։ Շնորհակալություն Կախիին մեզ այդքան երջանկություն պարգեւելու համար»,- ասել է Ամիրան Ճափոձեն։
Ամանորյա համերգը կայացել է Սամտրեդիայի կենտրոնական հրապարակում, որտեղ տեղի բնակիչների առաջ ելույթ են ունեցել «Night Show Band»-ը, վրացի հիփ-հոփ արտիստ Մաստերը, երգչուհի Սոփո Բեդիան և այլ կատարողներ։