Կախա Կալաձեն Թբիլիսիի բնակչությանը ավտոտնակների փոխարեն առաջարկում է ստեղծել այգիներ և մարզական հրապարակներ
Կախա Կալաձեն Թբիլիսիի բնակչությանը ավտոտնակների փոխարեն առաջարկում է ստեղծել այգիներ և մարզական հրապարակներ

Մայրաքաղաքի քաղաքապետ, Կախա Կալաձեն Թբիլիսիի բնակչությանը առաջարկում է  չանաչապատել  հին ավտոտնակների տարածքները:

Նրա խոսքերով, այս նախագծի իրականացումը սկսվելու է միայն բնակչության ցանկության դեպքում:

Մայրաքաղաքի քաղաքապետը այսօր կառավարության նիստին պարտադրել է շրջանների գամգեբելիներին, այս հարցով հանդիպել բնակչության հետ:

«Բոլոր շրջաններում և թաղամասերում կան ավտոտնակներ, որոնց փոխարեն կարծում եմ լավ կլինի իրականացնել հետաքրքիր նախագծեր: Եթե բնակչությունը ցանկություն կունենա, մենք պատրաստ ենք այդ ավտոտնակների տարածքները կանաչապատել, ստեղծել այգիներ, մարզական համալիրներ և այդ ծախսերը իր վրա է վերցնելու Թբիլիսիի քաղաքապետարանը: Դուք լավ գիտեք, որ մենք շատ ենք աշխատում, որպեսզի քաղաքում բարելավվի էկոլոգիական վիճակը, դա ընդհանրապես համաշխարհային մարտահրավեր է և Թբիլիսիում այդ ուղղությամբ ունենք լուրջ հիմնախնդիրներ: Եթե բնակչության հետ ճիշտ հաղորդակցությամբ, այս տգեղ, որոշակիորեն նաև անօրեն ավտոտնակների փոխարեն մեզ հնարավորություն կտրվի ստեղծել կանաչ գոտիներ, ապա դա կլինի հաջող նախագիծ»,-հայտարարել է Կախա Կալաձեն:

 

Թողնել մեկնաբանություն