Կախա Կալաձեն շնորհավորում է Վրաստանի հրեաներին և Իսրայելի քաղաքացիներին Հանուկայի կապակցությամբ
Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն շնորհավորում է Վրաստանի հրեաներին և Իսրայելի քաղաքացիներին Հանուկայի կապակցությամբ։
Այս մասին Կալաձեն գրում է ֆեյսբուքյան իր էջում։
«Այսօր վառվեց Հանուկայի առաջին մոմը։ Ցանկանում եմ շնորհավորել այս տոնը ոչ միայն վրացի հրեաներին, այլև Իսրայելի բոլոր քաղաքացիներին։ Հանուկան նորացման տոն է, լույսի հաղթանակը խավարի նկատմամբ, և ես նույնը մաղթում եմ ձեզ՝ հաղթանակ և զարգացում: Խաղաղություն Իսրայելին, խաղաղություն Վրաստանին»,- գրել է Կախա Կալաձեն։