Կախա Կալաձեն շնորհավորում է «Թբիլսերվի գրուպ» ՍՊԸ-ի աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն շնորհավորում է «Թբիլսերվի գրուպ» ՍՊԸ-ի աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնում ամենօրյա գործունեության համար։
Կախա Կալաձեն քաղաքապետարանի կառավարության նիստում քաղաքացիներին խնդրել է հարգել այն մարդկանց աշխատանքը, ովքեր ամեն օր հոգ են տանում քաղաքի մաքրման և լուսավորության մասին։
«Այսօր «Թբիլսերվի գրուպի» մասնագիտական օրն է։ Ցանկանում եմ շնորհավորել յուրաքանչյուր աշխատակցի, ում ամենօրյա, 24-ժամյա աշխատանքի վրա կանգնած է Թբիլիսին։ Հենց նրանց պրոֆեսիոնալիզմն է մեր քաղաքի մաքրության, լույսի և շատ այլ բարիքների հիմքը։ Ես խնդրում եմ թբիլիսցիներին և ևս մեկ անգամ կոչ եմ անում հարգել այն մարդկանց աշխատանքը, ովքեր անում են մեր քաղաքի համար կարևորագույն գործը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ նրանց և շնորհակալություն հայտնում այն աշխատանքի և գործունեության համար, որը նրանք անկեղծորեն անում են մեր քաղաքի համար»,- ասել է Կախա Կալաձեն։