Կախա Կալաձեն փոխքաղաքապետին հանձնարարել է սկսել աշխատանքները Թբիլիսիում սահամանափակ կարողություններով անձանց համար հարմարեցված տաքսի ծառայության ներդրման ուղղությամբ
«Ինչպես զարգացած երկրները, որտեղ կան հատուկ տաքսիներ սահամանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար, մենք ուզում ենք այս ծառայությունը ներդնել նաև Թբիլիսիում»,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մայրաքաղաքի կառավարության նիստում։
Թբիլիսիի քաղաքապետը փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեին հանձնարարել է բանակցություններ սկսել Թբիլիսիում գործող տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների հետ՝ նշված ծառայությունը ներդնելու նպատակով։
«Տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը տաքսիների բարեփոխումն էր, որը մենք սկսեցինք ու շատ լավ բաներ արվեցին։ Հասարակական տրանսպորտն ամեն կերպ հարմարեցված է սահամանափակ կարողություններով անձանց համար, որպեսզի նրանք կարողանան տեղաշարժվել առանց խնդիրների։ Այսօր մայրաքաղաքում բազմաթիվ ընկերություններ կան, որոնք աշխատում են տաքսիների ուղղությամբ։ Փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեին ուզում եմ հանձնարարել զրուցել նրանց հետ, խնդրել, որ համապատասխան սարքավորումներով մեքենաներ ներմուծել , որպեսզի սահամանափակ կարողություններով անձիք կարողանան ազատ տեղաշարժվել և հատուկ տեխնիկայով օգտվել տաքսի ծառայությունից։ Ես խնդիր չեմ տեսնում, որ նման տեսակի մեքենաներ չկարողանան ներկրել։ Դրա համար մենք պետք է խոսենք նրանց հետ»,- ասել է Կախա Կալաձեն։