Կախա Կալաձեն նշում է, որ հսկիչները մետրոյում իրավունք ունեն «անցկացնողների» հայտնաբերման դեպքում առգրավել և արգելափակել ճամփորդական քարտը
Կախա Կալաձեն նշում է, որ հսկիչները մետրոյում իրավունք ունեն «անցկացնողների» հայտնաբերման դեպքում առգրավել և արգելափակել ճամփորդական քարտը

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մայրաքաղաքի կառավարության նիստում խոսել է մետրոյի կայարաններում «անցկացնողների» խնդրի մասին և նշել, որ Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունն ամեն ինչ կանի այս անօրինական գործողությունը կանխելու համար։

Կախա Կալաձեի խոսքով՝ խոսքը լրատվամիջոցներից մեկի տարածած կադրերի մասին է, որը պատկերում է տրանսպորտային ընկերության մոնիտորինգի ծառայության հսկիչների կողմից «անկացնողների» անօրինական գործունեության հայտնաբերման փաստը:

«Ցանկանում եմ արձագանքել կադրերին, որոնք արվել են Թբիլիսիի մետրոյի կայարանում, երբ Թբիլիսիի տրանսպորտային ընկերության մոնիտորինգի ծառայության հսկիչները օրենքով սահմանված կարգով իրականացնում են իրենց լիազորությունները։ Մասնավորապես, նրանք, այլ պարտականությունների հետ մեկտեղ, վերահսկում են «անցկացնողներին», որոնք ուղեւորներին առաջարկում են երթեւեկել իրենց աբոնեմենտով կամ ուրիշի արտոնյալ քարտով, իսկ դրա դիմաց ստանում են ուղեվարձ, ինչը խախտում է, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ դա վերանա»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։

Կալաձեի խոսքով՝ «անցկացնողների» հայտնաբերումը հսկիչների օրենքով սահմանված լիազորությունն է: Անօրինական փաստի հայտնաբերման դեպքում վերահսկիչն իրավունք ունի իրավախախտից առգրավել ճամփորդական քարտը և արգելափակել այն։ Միաժամանակ Թբիլիսիի քաղաքապետը կոչ է արել ԶԼՄ-ներին չխրախուսել անօրինությունները եւ թույլ տալ Թբիլիսիի տրանսպորտային ընկերության աշխատակիցներին կատարել իրենց պարտականությունները։

«Ես կոչ եմ անում լրատվամիջոցներին չփորձել խոչընդոտել Թբիլիսիի տրանսպորտային ընկերության աշխատակիցներին եւ չփորձել խրախուսել օրենքի խախտումը։ Բոլորս միասին պետք է պայքարենք օրենքը խախտողների դեմ: Քաղաքական կուսակցությունը և քաղաքական պատկանելությունն այստեղ նշանակություն չունի։ Մենք բոլորս պետք է միասնական լինենք օրենք խախտման դեմ: Դրա խրախուսումը կհանգեցնի շատ սարսափելի հետեւանքների: Թբիլիսիի տրանսպորտային ընկերության համապատասխան ծառայության աշխատակիցները, բնականաբար, հետագայում եւս կշարունակեն բացահայտել նմանատիպ փաստեր եւ համապատասխան արձագանք կտան։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր յուրաքանչյուր աշխատակցին՝ կատարած աշխատանքի համար»,- ասել է Կախա Կալաձեն: