Կախա Կալաձեն Նիկա Մելիայի մեղադրանքը որակում է ամոթալի
Կախա Կալաձեն Նիկա Մելիայի մեղադրանքը որակում է ամոթալի

Կոնկրետ հանցագործության, արտասահմանի քաղաքացու քաղաքական արկածախնդիր կուսակցության իրավազուրկ անդամը, ով անում է նման տիպի և բովանդակության հայտարարություններ, միայն ամոթալի է,- այսպես է արձագանքել «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Կախա Կալաձեն «Ազգային շարժման» առաջնորդներից մեկի, Նիկա Մելիայի հայտարարությանը, որտեղ նա Միացյալ ընդդիմության Գլդանիի շտաբը այրելու մեջ մեղադրել է «օրենքով գողերին» և նշել, որ նրանք կապ ունեն Կախա Կալաձեի և Լևան Կոբիաշվելու հետ:

«Ընդհանրապես չէի պատասխանի այդ հայտարարությանը, եթե չլիներ ընտրությունների երկրորդ փուլը: Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել իմ հարգանքը Գլդանի թաղամասի բնակիչների նկատմամբ: Ինչ վերաբերում է հայտարարությանը, այն կորակեի ամոթալի: Կոնկրետ հանցագործության, արտասահմանի քաղաքացու քաղաքական արկածախնդիր կուսակցության իրավազուրկ անդամը, ով անում է նման տիպի և բովանդակության հայտարարություններ, միայն ամոթալի է: Այն ինչ իրենք են անում, կարծում են, որ ուրիշն էլ կարող է նույն բանն անել»,- հայտարարել է Կալաձեն: