Կախա Կալաձեն ներկայացրել է «Թբիլսերվիs խմբի» և «Թբիլիսիի քաղաքային լաբորատորիայի» նոր հատուկ տեխնիկան [ֆոտոշարք]
Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն «Թբիլսերվիս խմբի» և «Թբիլիսիի մունիցիպալ լաբորատորիայի» նոր հատուկ տեխնիկայի շնորհանդես է անցկացրել։
Ինչպես շնորհանդեսի իր ելույթի ժամանակ նշել է Կախա Կալաձեն, որպեսզի Թբիլիսին զբոսաշրջության առումով եվրոպական մայրաքաղաքների շարքում առաջատար լինի, քաղաքապետարանը մի շարք նախագծեր է իրականացնում։
Նրա խոսքով, քաղաքապետարանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) աջակցությամբ «Թբիլսերվիս խմբի» համար ձեռք է բերել 74 միավոր հատուկ տեխնիկա։ Դրանցից 59-ն արդեն Թբիլիսիում է և վաղվանից կսպասարկի մայրաքաղաքին։
«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ մենք ձեռք ենք բերել 74 միավոր հատուկ տեխնիկա տարբեր նպատակների համար։ Դրանցից 59-ն արդեն Թբիլիսիում է, մնացած 15-ը կբերվեն մի քանի օրից։ Այս ամենն արվել է մեր քաղաքն էլ ավելի մաքուր դարձնելու համար, և բնականաբար վաղվանից այս տեխնիկան կսկսի գործել մայրաքաղաքի փողոցներում։ Ցանկանում եմ շատ շնորհակալություն հայտնել միջազգային ֆինանսական կազմակերպություններին այս աջակցության և համագործակցության համար։ Բոլոր այն կարևոր ծրագրերը, որոնք մենք իրականացրել ենք, բոլոր նախաձեռնությունները մինչ օրս իրականացվել են նրանց աջակցությամբ։ Իհարկե, այդպես կշարունակվի ապագայում»,- ասել է Կախա Կալաձեն։
Բացի «Թբիլսերվիս խմբի» հատուկ սարքավորումներից, «Թբիլիսիի մունիցիպալ լաբորատորիան» համապատասխան լրակազմով և հատուկ մեքենայով խողովակաշարերի և դրենաժային խողովակների ներքին մակերեսը փորձարկող ռոբոտ է գնել։
Ինչպես նշել է Կախա Կալաձեն, նշված հատուկ տեխնիկան իր նմանակը չունի Վրաստանում։
«Նաև «Թբիլիսիի մունիցիպալ լաբորատորիան» ձեռք է բերել շատ կարևոր հատուկ սարքավորում, որն օգտագործվում է ստորգետնյա հաղորդակցությունների վնասման դեպքում։ Վրաստանում այս տեխնիկան իր նմանը չունի։ Սա միակ մունիցիպալ լաբորատորիան է, որը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, որը մեզ հնարավորություն կտա վնասի դեպքում գնալ հատուկ վնասի վայր և ստիպված չլինել փորել փողոցները»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։
Կախա Կալաձեն շնորհակալություն է հայտնել «Թբիլսերվիս խմբի» բոլոր աշխատակիցներին 24 ժամ աշխատելու համար։ Նա նաև շնորհակալություն հայտնեց այն ընկերություններին, որոնք մասնակցել են նշված հատուկ սարքավորումների տրամադրմանը։