Կախա Կալաձեն մասնավոր սեկտորին և հանրությանը կոչ է անում ներգրավվել մայրաքաղաքի կանաչապատման միջոցառումներին
Կախա Կալաձեն մասնավոր սեկտորին և հանրությանը կոչ է անում ներգրավվել մայրաքաղաքի կանաչապատման միջոցառումներին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մասնավոր սեկտորին և հանրությանը կոչ է անում ներգրավվել մայրաքաղաքի կանաչապատման միջոցառումներին:

Կախա Կալաձեն գտնվում էր Մարջանիշվիլու հրապարակում, որտեղ «Գարդենիայի» հիմնադիր Զուրաբ Շևարդնաձեն իրականացնում է հրապարակի կանաչապատման աշխատանքները:

Կախա Կալաձեն հույս է հայտնում, որ կանաչապատման աշխատանքներին ակտիվ ներգրավվելու է բնակչությունը և բիզնեսը, քանի որ նրա խոսքով, հանրության մեջ, քաղաքում ընթացիկ նախագծերին մասնակցության ցանկությունը մեծ է:

«Գիտենք, որ քաղաքում կան բազմաթիվ խնդիրներ, սակայն դրանք կկարողանանք լուծել և համատեղ ուժերով փոխել իրականությունը»,- հայտարարել է Կախա Կալաձեն: