Կախա Կալաձեն կոչ է անում բիզնես ոլորտին մասնակցել ամանորյա քաղաքը զարդարելու գործընթացին
Կախա Կալաձեն կոչ է անում բիզնես ոլորտին մասնակցել ամանորյա քաղաքը զարդարելու գործընթացին

Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, ավանդաբար, ինչպես բիզնեսի ներկայացուցիչները, այնպես էլ սովորական քաղաքացիները կարող են մասնակցել ամանորյա քաղաքը զարդարելու գործընթացին։

Կախա Կալաձեն մայրաքաղաքի կառավարության նիստում բիզնես ոլորտի ներկայացուցիչներին ևս մեկ անգամ կոչ է արել ակտիվ լինել և նշել, որ Թբիլիսիի քաղաքապետարանը կաջակցի նրանց և կհատկացնի համապատասխան տարածքներ։

«Ամանորը մոտենում է, և մենք բոլորս միասին պատրաստվում ենք դրան։ 2017 թվականին մենք շատ լավ ավանդույթ հաստատեցինք՝ քաղաքը զարդարելուն մասնակցում են բիզնեսի ներկայացուցիչներ, տարբեր ընկերություններ, հասարակ քաղաքացիներ։ Այս ավանդույթը, իհարկե, ցանկանում ենք շարունակել նաև այս տարի։ Բազմաթիվ ընկերություններ արդեն կապվում են մեզ հետ՝ պատրաստակամություն հայտնելով մասնակցել մայրաքաղաքի բարեկարգմանը, պարտավորվել կոնկրետ հրապարակների ու կանաչ տարածքների նկատմամբ։ Մենք շատ ուրախ ենք, որ բիզնես հատվածը հետաքրքրված է դրանով։ Ուզում եմ ևս մեկ անգամ դիմել բոլոր այն սուբյեկտներին, ովքեր ցանկանում են մասնակցել ամանորյա քաղաքի զարդարմանը։ Մենք պատրաստ ենք օգնել ձեզ, հատկացնել համապատասխան տարածքներ, որտեղ կարող եք կազմակերպել ամանորյա լուսավորումներ ձեր ընկերության տարբերանշաններով»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։

Կախա Կալաձեի խոսքով՝ ամանորյա միջոցառումների և մայրաքաղաքի փողոցների լուսավորության հետ կապված, մոտ ապագայում ինքը մանրամասն տեղեկատվություն կտրամադրի հանրությանը։

«Վստահ եմ, որ ամանորյա միջոցառումներն այս տարի կլինեն տպավորիչ ու մասշտաբային, որտեղ քաղաքացիները հնարավորություն կունենան լիցքաթափվել, հանգստանալ ու վայելել այս օրերը։ Ամանորյա միջոցառումների, տոնածառի լուսավորության, քաղաքի լուսավորության և «Ամանորյա գյուղի» բացման հետ կապված՝ այս մասին ամբողջական տեղեկատվություն կտրամադրենք ավելի ուշ»,- ասել է մայրաքաղաքի քաղաքապետը։