Կախա Կալաձեն քաղաքապետի թեկնածուներին առաջարկում է թմրանյութերի թեստ անցնել
Հանդես եմ գալիս նախաձեռնությամբ, որպեսզի քաղաքապետի թեկնածուները անցնեն թմրանյութերի թեստ՝ հանրությանը ցույց տալու համար, թե որքան մաքուր ենք մենք, – ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Նա ասաց, որ պատրաստվում է թմրանյութերի թեստ հանձնել երկուշաբթի՝ սեպտեմբերի 6 -ին:
«Ընդհանրապես, շատ կարևոր է այս ուղղությամբ քարոզել, որ «թմրանյութը սպանում է» և «ո՛չ թմրանյութին»: Ես պարզապես չգիտեմ, թե ինչու դա օրենքով նախատեսված չէ: Խորհրդարանում պատգամավորության թեկնածուները պարտավոր են ներկայացնել թմրամիջոցների մասին վկայական: Ես չգիտեմ, թե ինչու նույն օրենքը չի վերաբերում քաղաքապետի թեկնածուներին: Հետեւաբար, ես առաջինն եմ: Ես հանդես եմ գալիս նախաձեռնությամբ և բոլոր թեկնածուներին հրավիրում եմ անցնել թմրանյութի թեստ՝ հանրությանը ցույց տալու համար, թե որքան մաքուր ենք մենք», – ասել է Կախա Կալաձեն: