Կախա Կալաձեն հայտարարում է, որ Վրաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիների երեխաներին, Թբիլիսիի հանրային մանկապարտեզներում կընդունեն անվճար
Կախա Կալաձեն հայտարարում է, որ Վրաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիների երեխաներին, Թբիլիսիի հանրային մանկապարտեզներում կընդունեն անվճար

Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, Վրաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիների երեխաներին, Թբիլիսիի հանրային մանկապարտեզներում կընդունեն անվճար։

Ինչպես մայրաքաղաքի կառավարության նիստում նշել է Կախա Կալաձեն, ինքը կկանգնի ուկրաինացի ընտանիքների կողքին այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կլինի և մինչև Ուկրաինայում խաղաղություն հաստատվի։

«Այսօր ուզում եմ ձեզ նորություններ հաղորդել, մենք Թբիլիսիի քաղաքային խորհրդի հետ միասին որոշել ենք, որ այստեղ մնացած ուկրաինական ընտանիքների երեխաները կարող են մանկապարտեզ գնալ առանց վճարի։ Կխնդրեի Իլիա Էլոշվիլիին համակարգել այս ամենը, կատարել այս որոշումը, անմիջական շփում ունենալ այս ընտանիքների հետ, բացատրել այս ամենը։ Կարծում եմ՝ սա շատ լավ է և կարևոր։ Մենք կկանգնենք այս ընտանիքների կողքին այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կլինի և մինչև Ուկրաինայում խաղաղություն հաստատվի», – ասել է Կախա Կալաձեն։