Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հանդիպել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Մարկ Քլեյթոնի հետ:
Ինչպես հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերը խոսել են մայրաքաղաքում իրականացվող և ապագայում նախատեսվող նախագծերի, ինչպես նաև նախընտրական միջավայրի մասին:
Նրանց խոսքով, զրույցը կենտրոնացել է մայրաքաղաքում ընթացող և ավարտված ենթակառուցվածքային աշխատանքների, տրանսպորտային բարեփոխումների, էկոլոգիական իրավիճակի բարելավման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, Թբիլիսիի քաղաքապետարանի սոցիալական առողջապահական ծրագրերի վրա:
Ինչպես հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը, հանդիպման թեմաներից էր նաեւ նախընտրական միջավայրը եւ Կախա Կալաձեի՝ որպես Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուներից մեկի ապագա ծրագրերը:
Ինչպես նշել է Կախա Կալաձեն, իր նախընտրական քարոզարշավը միայն դրական է և կենտրոնացած է գործի վրա: Նրա խոսքով, թբիլիսցիների աջակցությունը, որը նա անընդհատ զգում է, ինչպես նաև լայնածավալ և շատ անհրաժեշտ ծրագրերը, որոնք իրականացվել են մայրաքաղաքում վերջին չորս տարիների ընթացքում, տալիս են առաջին փուլում հաղթելու ամուր հույս:
«Վրաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Մարկ Քլեյթոնը, բրիտանական կառավարության անունից, ևս մեկ անգամ իր լիակատար աջակցությունն է հայտնել Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրմանը»,-ասել են Թբիլիսիի քաղաքապետարանից: