Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հանդիպել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քելլի Դեգնանի հետ:
Ինչպես հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը, կողմերը քննարկել են մայրաքաղաքում ընթացիկ եւ նախատեսվող նախագծերը, ինչպես նաեւ վերջին տարիներին իրականացված բարեփոխումները:
Զրույցը կենտրոնացել է Թբիլիսիի սողանքային գոտիների վիճակի վրա: Կարեւորվեց Վաշլիջվարիի սողանքի լանջի կանխարգելման համար իրականացված հաջողված լայնածավալ նախագիծը:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է նաեւ թափոնների կառավարման ռազմավարության ոլորտում նախատեսվող աշխատանքները:
Կախա Կալաձեն շնորհակալություն է հայտնել Քելլի Դեգնանին Թբիլիսիի կենսական նախագծերին աջակցելու համար և ընդգծել միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից մայրաքաղաքի զարգացման գործում ցուցաբերվող աջակցության դերը:
Կողմերը քննարկել են Վրաստանի նախընտրական միջավայրը և հույս հայտնել, որ ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որին ներկա կգտնվեն միջազգային դիտորդներ, կլինեն խաղաղ և կայուն:
Ըստ Կախա Կալաձեի, որպես քաղաքապետի թեկնածու իր նախընտրական ծրագիրը հիմնված է Թբիլիսիի զարգացման համար անհրաժեշտ նախագծերի վրա, այն խնդիրների լուծման վրա, որոնք այսօր դեռ մարտահրավեր են մնում մայրաքաղաքի համար: Թբիլիսիի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպմանը ներկա է եղել փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն: