Կախա կալաձեն համապատասխան ծառայություններին հանձնարարել է լուծել փողոցային առևտրի խնդիրը
Կախա կալաձեն համապատասխան ծառայություններին հանձնարարել է լուծել փողոցային առևտրի խնդիրը

Մայրաքաղաքի զբոսայգիներում փողոցային առևտուրը մեծ խնդիր է ներկայացնում, – այս մասին խոսեց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն  կառավարության այսօրվա հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով փողոցային առևտրով զբաղված են այն անձինք, ովքեր սոցիալապես ծանր պայմաններում են ապրում։ Կախա Կալաձեն համապատասխան ծառայություններին հանձնարարել է նրանց համար համապատասխան պայմաններ ստեղծել։ Նրա խոսքերով զբոսայգիներում պետք է հատկացվեն համապատասխան վայրեր, որոնք կահավորված կլինեն և որտեղ կվաճառվեն ոչ շուտ փչացող ապրանքներ:

«Արեք ամեն ինչ, որ մոտ ապագայում այս խնդիրը լուծվի։ Հատկացրեք համապատասխան վայրեր։ Առաջին հերթին սա լուրջ խնդիր է ներկայացնում նրանց համար, ովքեր զբոսայգի են գնում հանգստանալու համար։

Այս մարդիք շատ ծանր պայմաններում գտնվող անձիք են, նրանց համար յուրաքանչյուր թեթրին և լարին մեծ նշանակություն ունի։ Օգնենք նրանց, նորից եմ կրկնում խոսքը վերաբերվում է այն քաղաքացիներին, ովքեր միայն ոչ շուտ փչացող ապրանք են վաճառում» – հայտարարել է Կախա Կալաձեն։