Կախա Կալաձեն ցավ է հայտնել բանաստեղծ և թարգմանիչ Գիվի Շահնազարի մահվան կապակցությամբ
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ցավ է հայտնել բանաստեղծ և թարգմանիչ Գիվի Շահնազարի մահվան կապակցությամբ։
«Ցավում եմ Գիվի Շահնազարի մահվան համար։ Հայտնի թարգմանիչ և բանաստեղծ, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի, Պատվո շքանշանակիր, բազմաթիվ մրցանակների դափնեկիր: Մարդ, ով շատ բան է արել Թբիլիսիի և նրա մշակույթի համար:
Ցավակցում եմ պարոն Գիվիի ընտանիքին, հարազատներին, գրական հանրությանը և Թբիլիսիին»,- գրել է Կալաձեն սոցցանցում։
91 տարեկանում մահացել է բանաստեղծ, թարգմանիչ Գիվի Շահնազարը։