Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն «Վրացական երազանք»-ի քաղխորհրդի նիստի ավարտից հետո անվանել է կուսակցության քաղխորհրդի նոր կազմը:
Ինչպես հայտարարել է Կալաձեն, քաղխորհրդում լինելու է 15 անդամ:
Առաջիկայում անցկացվելու է կուսակցության համագումար և վստահ ենք, որ համագումարի պատվիրակները միաձայն կաջակցեն այս կարևոր փոփոխություններին»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Կախա Կալաձեի հայտարարությամբ, այսօրվա քաղխորհրդի նիստին ընդունել են միաձայն որոշում՝ կուսակցության նախագահի պաշտոնում Բիձինա Իվանիշվիլուն առաջադրելու հետ կապված:
«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստանի» համագումարն անցկացնվելու է մայիսի 11-ին: