Կախա Կալաձեն ամփոփել է քաղաքապետի պաշտոնում աշխատելու ժամանակահատվածը
Կախա Կալաձեն ամփոփել է քաղաքապետի պաշտոնում աշխատելու ժամանակահատվածը

Կախա Կալաձեն 2017 թվականի կառավարության վերջին նիստին ամփոփել է քաղաքապետի ամիս ու կեսանոց աշխատանքները:

Կախա Կալաձեն նշել է, որ տարածքների օրինականացումը շարունակվում է և Ծղնեթիում 35 ընտանիքի, խորհրդանշական 1 լարիով կփոխանցվեն բնակավայրեր: Ընդհանուր նոյեմբերի 13-ից հետո օրինականացվել է 132 ընտանիքի տուն:

Կալաձեն խոսել է քաղաքապետարանում նախատեսված կառուցվածքային փոփոխությունների մասին և նշել, որ բյուրոկրատիան պարզեցնելու համար չեղարկվել է 19 հանձնաժողով:

 

Քաղաքապետը ամփոփել է նաև շինարարությունների և շինարարական նորմերը խստացնելուց հետո, վերահսկման ծառայության մեկ ամսվա աշխատանքի արդյունքները:

Կախա Կալաձեն խոսել է նաև նախատեսված նախագծերի մասին, այդ թվում Օրբելիանիի հրապարակի վերանորոգման մասին, որի համար ծախսվելու է 52 միլիոն լարի և աշխատելու՝ 2000 մարդ: