Կախա Կալաձեի հայտարարությամբ, հաջորդ շաբաթ հայտնի կդառնա, թե ով կլինի «Վրացական երազանքի» Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուն

13:23, 17.07.2025

Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, հաջորդ շաբաթ հայտնի կդառնա, թե ով կլինի «Վրացական երազանքի» Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուն։

Այս մասին Կալաձեն լրագրողներին ասել է համապատասխան հարցին ի պատասխան։

«Առաջիկա օրերին, հաջորդ շաբաթ, դուք կիմանաք, թե ով կլինի քաղաքապետի թեկնածուն», – ասել է Կախա Կալաձեն։

Հարցին, թե «Մեկ ամիս առաջ դուք շատ կոշտ էիք և մտադիր էիք հաղթել ընդդիմությանը, իսկ հիմա նահանջում եք», Կալաձեն պատասխանել է.

«Ցանկանո՞ւմ եք, որ ես ձեզ կրկին ասեմ, որ ես անպայման թեկնածու կլինեմ և անպայման կհաղթեմ ձեզ։ Ասում եմ ձեզ։ Սպասեք, շատ շուտով ամեն ինչ կիմանաք»։

Նմանատիպ