Կախա Կալաձեի հայցի քննարկումն ընդդեմ «TV Պիրվելիի» և «TV Պիրվելիի» հեռուստահաղորդավարուհու, հետաձգվել է մինչև նոյեմբերի 21-ը
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայցի քննարկումն ընդդեմ «TV Պիրվելիի» և «TV Պիրվելիի» հեռուստահաղորդավարուհի Մայա Մամուլաշվիլիի, հետաձգվել է մինչև նոյեմբերի 21-ը։
Այսօրվա դատական նիստն անցավ լարվածության ֆոնին, կողմերը մեկ ժամ վիճեցին գործընթացը հետաձգելու հարցի շուրջ։
«TV Պիրվելիի» փաստաբան Քեթեւան Զանդուկելին միջնորդեց նիստը հետաձգել՝ բողոքող կողմի ներկայացրած լրացուցիչ ապացույցները իրեն չհանձնելու փաստարկով։ Դատավորը փաստաբանին առաջարկեց տեղում ուսումնասիրել այդ ապացույցը, սակայն տեխնիկական անսարքության պատճառով «TV Պիրվելիի» ներկայացուցիչը հայտարարեց, որ չի կարող ամբողջությամբ ուսումնասիրել տեսաապացույցները։
Դատավորը և Կախա Կալաձեի փաստաբան Դիմիտրի Գաբունիան հիմքեր չեն տեսել գործընթացը հետաձգելու համար։
«TV Պիրվելիի» փաստաբանի խոսքով՝ այսօրվա դատական նիստում բացահայտվել է դատավորի տրամադրությունը, իսկ Կալաձեի փաստաբանի խոսքով՝ ամբաստանյալը չի ներկայացրել այն ապացույցները, որոնց վրա հիմնված է եղել Մայա Մամուլաշվիլիի հայտարարությունը։
Նոյեմբերի 21-ին նախատեսված է կողմերի պայքար, և դատավորը կարող է դուրս գալ խորհրդակցության։