Կախա Կալաձե. Եթե բժիշկների միջամտությունն անհրաժեշտ լինի, ապա քրեակատարողական համակարգը պատրաստ է բոլոր ծառայությունները մատուցել Միխեիլ Սաակաշվիլիին
Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, անհրաժեշտության դեպքում Միխեիլ Սաակաշվիլիին պատշաճ ուշադրություն կդարձնեն, և ինչպես բոլոր բանտարկյալները, այնպես էլ նրա առողջությունը կապահովվի։
«Իրավիճակի պատասխանատուն առաջին հերթին բանտարկյալն է։ Ոչ ոք նրան չի պարտավորեցրել հացադուլ անել: Եթե բժիշկների միջամտությունն անհրաժեշտ լինի, բնականաբար, ինչպես բոլոր բանտարկյալները, նրա առողջությունը ապահովված կլինի։ Հետևաբար, քրեակատարողական համակարգը պատրաստ է բանտարկյալին մատուցել բոլոր տեսակի ծառայություններ, եթե նա դրա կարիքը ունենա»,- ասել է Կախա Կալաձեն։
Ինչ վերաբերում է վաղը «Միացյալ ազգային շարժման» կողմից ի պաշտպանություն Սաակաշվիլիի հանրահավաքին, ապա Կալաձեն ասում է, որ օրենքով յուրաքանչյուր ոք իրավունք ունի նման կերպ հանրահավաք անցկացնել և բողոքել։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ Կալաձեն նշել է նաեւ, որ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինա տեղափոխելու մասին խոսք չկա եւ այս մասին տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«Այս մասով որեւէ քննարկում չկա։ Սաակաշվիլին դատապարտյալ է, նա դատապարտվել է կոնկրետ հանցագործությունների համար, այլ գործերն էլ հետաքննվում են, սպասենք»,- ասել է Կախա Կալաձեն։